|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԲՀԿ-ական պատգամավորներ Վահան Բաբայանը և Միքայել Մելքումյանը այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում անդրադարձան ԲՀԿ-ն լքող իրենց գործընկերներին:
«Այս պահի դրությամբ արտահոսք չկա»,- ասաց Վահան Բաբայանը:
Իսկ Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենք խորհրդարանում ծավալելու են ընդդիմադիր գործունեություն, ակտիվ են լինելու օրենսդիր դաշտում:
Հարցին, թե, ի վերջո, ո՞վ է Հայաստանի թիվ մեկ չարիքը, Վահան Բաբայանը պատասխանեց. «Հեյդար Ալիևն է հայ ժողովրդի թիվ մեկ չարիքը»:
Միքայել Մելքումյանը նշեց նաև, որ ԲՀԿ-ն սրված քաղաքական պայքարի ժամանակ էլ հայտարարել է, որ իրենք անձի շուրջ չեն ծավալվում, ավելի շատ գաղափարն է իրենց համար կարևոր: