Միասին կարող ենք
կարևոր
448 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-11 17:38
Հասարակություն

Շնորհավորում եմ հայ ժողովրդին, վերջին 8 տարիների ընթացքում առաջին հաղթանակն էր, չարիքը պարտվեց, իր ասած 65% ձայնը չհավաքեց․ Վահագն Չախալյան

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս անդամների գործով հերթական դատական նիստը:

Նիստին հետազոտվում են «իրեղեն ապացույցները»։ Նշենք, որ կալանավորումից գրեթե մեկ տարի հետո՝ նախորդ դատական նիստին Բագրատ Սրբազանի կալանք խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքով։

Նիստի ժամանակ գործով անցնող  Վահագն Չախալյանը, խոսքն ուղղելով հայ ժողովրդին, ասաց․ «Շնորհավորում եմ հայ ժողովրդին, վերջին 8 տարիների ընթացքում առաջին հաղթանակն էր, չարիքը պարտվեց, իր ասած 65% ձայնը չհավաքեց»։