|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Մարտի 24-ին հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել հանրապետությունում, այս անգամ՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: 74-ամյա մի տղամարդ ինքնասպան է եղել կախվելով բնակելի շենքերից մեկի բակում՝ ավտոտնակի դիմացի ծածկի փայտյա հենակից: Շրջանառվող լուրերով՝ տղամարդուն պատկանող ավտոտնակում ստվարաթուղթ է հայտնաբերվել՝ հետևյալ գրությամբ. «Չդիմացա... Ունեմ չբուժվող հիվանդություն, դրա համար կատարում եմ այս քայլը և խնդրում եմ իմ իսկական հարազատներին, որ ներեն»:
Armlur.am-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած տղամարդը ՀՀ Արդարադատության նախարարության «Գորիս» ՔԿՀ պետի տեղակալի հայրն է: Ոստիկանությունից հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դպտաբժշկական փորձաքննություն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։