|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր ԱԺ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր կրթությունը սահմանել 12 տարի:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով ,ի դեպ, հեռավոր անցյալում դպրոցի տնօրեն է եղել, արտահերթ ելույթով հանդես եկավ` ասելով, որ այս փոփոխությանը դեմ արտահայտվողները քննադատում են դպրոցը, դիպչում ուսուցչի արժանապատվությանը, նսեմացնում այնպիսի հայտարարություններով, թե դպրոցը կոռուպցիոն ամենաառաջին օղակներից է:
«Ծնողի պահանջը մեկն է` իր երեխային գիտնական տեսնելը: Որակավորում եք դպրոցը՝ չմտածելով, որ դա արդյունքներով է երևում: Մեր երեխաները, որ ավարտում են իններորդ դասարանը, նրանց վաթսուն տոկոսը ելնում է, կանգնում բակում, հետո գնում ուրիշ բակ, և այդպես շարունակ: Այնինչ` դաստիարակության միակ գործոնը, դաստիարակությունը, որը տալիս է դպրոցը` երեխան պետք է շփվի ուսուցիչների հետ»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ համաձայն չէ այն տեսակետների հետ, որ դպրոցը կադրեր է մատակարարում բուհերին, դպրոցի դերը քաղաքացի պատրաստելն է:
«Հենց երեխան ծնվում է, ծնողները միանգամից պատկերացնում են, որ իրենց երեխան պետք է դառնա իրավաբան, տնտեսագետ, դեսպան, պատգամավոր, ԱԺ նախագահ, երկու ջիփ ունենա, լավ բնակարան ունենա: Ոչ մեկը չի մտածում, որ այդ երեխան կարող է ցանկանում է որմնադիր դառնալ: Մենք էսօր ունենք կշռադատելի դպրոց: Ուսուցիչն է բարեփոխիչը, ինչի՞ եք վատ բան ասում ուսոցչի հասցեին: Ուսոցիչը ավելի անձեռնմխելի պետք է լինի, քան նույնիսկ պատգամավորը: Ամենամեծագույն պրոֆեսիան համարում եմ մանկավարժությունը»,- ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ դեմ է այդ օրենքի հետաձգմանը: