|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մարտի 1-ի տարելիցին նվիրված` ՀԱԿ-ի նախաձեռնած հանրահավաքը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ավելի նորմալ կհամարեր, «եթե հավաքված մարդիկ պարզապես հիշատակի միջոցառում անեին, ձոն հյուսեին ու խոսք ասեին»:
Yerkir.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ժողովրդի այն մասը, որը հավաքվել էր այդ օրը Ազատության հրապարակում, ուզում էր լուծել միակենտրոն խնդիրներ: «Այն քաղաքական ուժերը, որ միտինգ են հրավիրում, այլ խնդիրներ են ուզում լուծել, ինչը, մյուս կողմից, օգնում է իշխանություններին, որ ևս մեկ անգամ փորձեն արագացնել այն, ինչը պատրաստվում են: Որևէ քաղաքական ուժ իր խնդիրները լուծելու համար ժողովրդին պետք է չօգտագործի: Քաղաքական ուժերը նրա համար են, որ ամեն ինչ անեն, որպեսզի ժողովրդի համար մի բան անեն: Ժողովուրդը վատ է ապրում, և այդ վատից Հանրապետական կուսակցությունն է տուժում, որովհետև պատասխանատուն ինքն է, բայց քաղաքական ուժերն էլ չպետք է օգտվեն դրանից»,- ասաց նա: