|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ Կառավարությունը մտադիր է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային հերթական տարածքը տալ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ համապատասխան համաձայնագրի նախագիծն ընդգրկված է ՀՀ Կառավարության մարտի 26-ի նիստի օրակարգում: Ըստ այդմ, նախատեսվում է ռուսական կողմին տալ համար 9 ռազմավանի կից տարածքը, որը գտնվում է Գյումրիի Լալայան փողոցում:
Մասնավորապես, խոսքը գնում է Գյումրիում գտնվող «ռուսական եկեղեցու» զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի, դրան հարակից Լալայան 173/3 հասցեի հողամասի (դրանում առկա շենք-շինություններով հանդերձ) մասին: Ի դեպ, համաձայնագրից եւ կից հավելվածներից հասկանալի չի դառնում, թե ինչ տարածքի մասին է խոսքը գնում: Հայտնի է միայն, որ այս փաստաթղթով ռուսական ռազմաբազան Հայաստանում ունի թվով 22 ռազմավան, որոնցից 10–ը տեղակայված են Գյումրիում, իսկ 9–ը՝ Երևանում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։