|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պետական եկամուտների կոմիտեն որոշել է հետ չմնալ պետական մարմիններում տիրող հակառուսական քաղաքականության թրենդից, մի փոքրիկ «նվեր» էլ ինքն է արել: Օրերս ՊԵԿ-ը տուգանել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային։ Ըստ որոշման, պատճառը ՀԴՄ չտրամադրելն է։
Ուշագրավ է երկու հանգամանք․ տուգանքը կատարվել է այն բանից հետո, երբ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպերկինը հանդիպեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Դրանից հետո իշխանության մեջ դժգոհության ալիք բարձրացավ, թե ինչու է դեսպանը քաղաքական հանդիպումներ ունենում։ Անգամ դեսպան հրավիրեցին ԱԳՆ՝ առանց այդ մասին պատշաճ հաղորդագրություն տարածելու։
Ահա այս ֆոնին ՊԵԿ-ը որոշեց հետ չմնալ հաթաթա տվողներին: Ընդ որում, ՊԵԿ-ը ռազմաբազային տուգանում է արդեն երկրորդ անգամ։
Այս ամենին գումարենք հայ-ռուսական օր-օրի լարվող հարաբերությունները, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության իշխանական ներկայացուցիչների անպատասխանատու պահվածքը․ հասկանալի է դառնում, որ որքան էլ Փաշինյանն օրումեջ հայտարարի, թե երբեք այսքան ջերմ չեն եղել հարաբերությունները, իրականությունը բոլորովին այլ է։
Ի վերջո, չմոռանանք, որ ՀԴՄ չտրամադրելը Հայաստանում տարածված պրակտիկա է, որ եթե բոլորին տուգանելու սկզբունքով առաջնորդվեն, ապա Հայաստանում կլինեն ընդամենը մի քանի հիմնարկներ, որոնք պատվով դուրս կգան այս գործընթացից:
