|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք:
Երկրի ղեկավարը հանձնարարել է ընթացիկ տարում ասֆալտապատել գերեզմանատան հիմնական ճանապարհը, ինչպես նաև նոր գերեզմանատան համար տարածք նախագծել, որտեղ պետական միջոցներով նախապես հողային աշխատանքներ կիրականացվեն, որպեսզի հանգուցյալների հուղարկավորման համար նրանց հարազատներին տրամադրվեն հարթեցված տարածքներ: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ նոր տարածքների հատկացման ժամանակ պետք է բացառվեն անտառապատ հատվածները:
Հանրապետության նախագահը նշել է նաև, որ ժամանակն է Հայ Առաքելական եկեղեցու հետ միասին քննարկել և օրենքի ուժով կարգավորել կոնկրետ չափորոշիչների համապատասխանող տապանաքարերի տեղադրման հարցը: