|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արդեն հայտնել ենք, որ ԱԺ-ում «Եվրանեսթ»-ի ԽՎ համանախագահ, Ուկրաինայի ներկայացուցիչ Բորիս Տարասյուկը լրագրողների հետ զրույցում հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ: Խոսելով ԼՂ հակամարտության մասին` նա ասել է. «Մենք ունենք շատ հստակ դիրքորոշում ԼՂ հակամարտության հարցում: Մենք գտնում ենք, որ այդ հակամարտության մեջ Հայաստանը սխալ է»:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն արագորեն սկսել են արձագանքել Տարասյուկի հայտարարությանը: Ադրբեջանական Haqqin.az-ը անգամ տեղեկությունը ներկայացրել է հետևյալ վերնագրով` «Ուկրաինան և Ադրբեջանը՝ Հայաստանի դեմ»: