|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայտնի է, որ հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհյաննիսյանի 60-ամյակի կապակցութայմբ մարտի 28-ին Երևանում կանցկացվի ֆուտբոլային հանդիպում ԽՍՀՄ և Աշխարհի հավաքականների վետերան ֆուտբոլիստների միջև:
Միջոցառման կազմակերպիչ Արթուր Սողոմոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հետևյալը. «Գրեթե 90 %-ով հայտնի են թիմերի կազմերը: 2-3 ֆուտբոլիստներ կլինեն նաև «Արարատ-73»-ից: Մենք առաջին անգամ չենք անցկացնում վետերանների հանդիպում: Այս անգամ ուզում ենք գեղեցիկ ֆուտբոլ կազմակերպել, այդ կապակցությամբ հրավիրել ենք նաև ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների: Հանդիպմանը ներկա կլինեն նաև Թաթա Սիմոնյանը և Վախթանգ Կիկաբիձեն: Բացի ֆուտբոլից, նաև այլ ծրագրեն ունենք, սակայն առայժմ չենք ցանկանում բացել փակագծերը: Տոմսերն արժեն 500-1500 դրամ, իսկ խաղից ստացված ողջ եկամուտը փոխանցվելու է «Նվիրիր կյանք» հիմնադրամին»: