|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապրիլի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ` «Հովեր» կամերային (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Սոնա Հովհաննիսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախմբերի (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան) մասնակցությամբ: Համերգի հասույթը կփոխանցվի Քեսաբի հայ համայնքին:
Ծրագրում կհնչեն` Աննա Սեգալ՝ «Կոլաժ` Սերգեյ Փարաջանովին» սիմֆոնիկ նվագախմբի և ասմունքողի համար /համաշխարհային պրեմիերա, նվիրվում է Ֆիլհարմոնիկ նվագախմբին/, ասմունքող՝ Արամ Հովհաննիսյան, Մոցարտ՝ «Ռեքվիեմ», մենակատարներ՝ Իրինա Զաքյան /սոպրանո/, Քրիստինե Սահակյան /մեձո սոպրանո/, Լիպարիտ Ավետիսյան /տենոր/ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան /բաս/: Համերգը կղեկավարի գերմանացի անվանի դիրիժոր Լիոր Շամբադալը: