|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ հավաքված են հարյուրավոր ցուցարարներ: Շիրակի մարզի դատախազը նրանց շարունակում է համոզել լքել ռազմաբազայի տարածքը:
Ցուցարարները խնդրեցին դատախազին իրենց ներկայությամբ զանգել Հայաստանի գլխավոր դատախազին ու ներկայացնել իրենց պահանջը: Դատախազը զանգահարեց և տեղեկացրեց, որ գլխավոր դատախազն արդեն սկսել է բանակցությունները ռուսական կողմի իրավապահների հետ, որպեսզի Պերմյակով դատավարությունը տեղի ունենա Հայաստանում:
Ցուցարարներից մեկը հայտարարեց, որ բանակցություններ կշարունակվեն վաղը՝ առավոտյան ժամը 10:00-ից: «Մինչև վաղը կեսօր մեզ հստակ կպատասխանեն, եկեք` գնանք»,- ասաց նա: Սակայն ցուցարարները պատասխանեցին. «Ի՞նչ էգուց, էգուց խփեն գը սաղիս: Ոչ, պարո'ն դատախազ, երկաթը տաք-տաք կծեծեն»:
Շիրակի մարզի դատախազը հայտարարեց. «Եթե ուզում եք պայքարել, ուրեմն` օրենքով: Էսօր օրենքն է կարգավորումներ անում: Բոլորիդ խնդրում եմ` եկեք` գնանք դատախազություն, դրանից հետո կգնանք տներով: Ձեր խոսքի իրավունքը միշտ էլ կա: Էստեղ հավաքվելը ոչինչ չի տա, մի' գնացեք պրովոկացիայի»: