|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի նախագահությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նիստին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախաստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Ողջունելով ներկաներին՝ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն անդրադարձավ վերջին շրջանում կատարված աշխատանքին: Մասնավորապես, առանձնացրեց զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ուղղված աշխատանքները: Նա ընդգծեց Ռուսաստանի դերակատարությունը զինատեսակների արդիականացման գործում: Ղրղզստանի նախագահը կարևորեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված գործողությունները՝ ընդգծելով տարածշրջանային կառույցների ակտիվ մասնակցությունը:
«Այսօր ՀԱՊԿի նախագահությունը կփոխանցվի Ռուսաստանին: Վստահ եմ, որ Ռուսաստանի նախագահությունը կազմակերպությանը նոր խթան կհաղորդի: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհավորել Վլադիմիր Վլադիմիրին նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել մեծ հաջողություններ: Այնպես ստավեց, որ Ռուսաստանի նախագահության ստանձնումը համընկավ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի հետ: Անկասկած Մայիսի 9-ը մեր ընդհանուր հաղթանակի օրն է: Մենք պետք է չմոռանանք մեր ընդհանուր պատմությունը և միասնական հանդես գանք պատմությունը վերաշարադրելու փորձերի դեմ»,-ասաց Սոորոնբայ Ժեենբեկովը:
Ավելի վաղ աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: