|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի զինված ուժերի` Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանն անցել է բրիգադային համակարգի, սակայն օպտիմալացումը չի ազդել զորամիավորումների մարտական պատրաստվածության եւ մարտունակության վրա. հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ԱՊՀ երկրների հետ ռազմական համագործակցության վարչության պետ, գնդապետ Անդրեյ Գուսեւը:
Երեկ Պետդումայի Դաշնային խորհրդում ռազմակայանի վերաբերյալ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ստորագրված արձանագրության վավերացման դաշնային օրենքի քննարկման ժամանակ նա նշել է, որ ներկայումս ռազմակայանում 4245 զինծառայող կա. տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Հարցին, թե ե՞րբ է վերատեղակայվելու լրացուցիչ զենքն ու զրահատեխնիկան, Գուսեւը պատասխանել է, որ դրանք անշահախնդիր փոխանցվելու են Հայաստանի Հանրապետության զինված ուժերին:
Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Օզերովը նշել է, որ արձանագրության վավերացումը կնպաստի Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմա-քաղաքական համագործակցության ամրապնդմանը, եւ դա բխում է Ռուսաստանի շահերից: