|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Կարծում եմ՝ Էրդողանը երջանիկ չէ»,- Hurriyet-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայում հայտնի կատակերգու դերասանուհի Այշեն Գրուդան:
Հարցին, թե հայտնի դերասան Թամեր Քարադաղլըի խոսքով՝ ինքը «նախագահի վախից չի կարողանում խաղալ դերը», իսկ դերասանուհի՞ն, պատասխանել է. «Ես Աստծուց անգամ վախ չունեմ, քանի որ սիրում եմ Աստծուն: Իմ կարծիքով՝ նախագահն ունի սիրո կարիք: Եթե փոքր-ինչ սեր ցուցաբերվի Էրդողանի նկատմամբ, գուցե ավելի քիչ կբղավի մեզ վրա: Սիրո պակասը մարդուն կոշտ ու կոպիտ է դարձնում: Ես երջանիկ մարդ եմ, սակայն կարծում եմ՝ նախագահը՝ ոչ»: