|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը վեց քաղաքական ուժերի հետ հանդիպումներ է ունեցել և նրանց հետ քննարկել սահմանադրական բարեփոխումների հարցը: Հայ ազգային կոնգրեսը հրավիրյալների շարքում չէր:
Yerkir.am-ը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից փորձեց պարզել՝ եթե նախագահի կողմից լինի հրավեր՝ քննարկելու սահմանադրական բարեփոխումների հարցը, ՀԱԿ-ը կընդունի՞ այն:
«Այս պահի դրությամբ մենք չունենք հրավեր, բայց գուշակություններով չենք էլ զբաղվում, մնացածն արդեն քննարկելու հարց է»,- նշեց Ջհանգիրյանը:
Մեր հարցին, թե իրենց դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ շարունակո՞ւմ է նույնը մնալ, պատասխանեց. «Մենք մեր դիրքորոշումը վաղօրոք հայտնել ենք: Ի՞նչ է, որ կրկնում ենք դիրքորոշումը, ամրապնդվո՞ւմ է այն: Կարող եք ծանոթանալ ՀԱԿ-ի հայտարարությանը` սահմանադրական բարեփոխումների հետ կապված»:
Ուշագրավ է, որ նա այդպես էլ չկրկնեց, որ դեմ են սահմանադրական բարեփոխումներին: