|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում լրագրողները ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեցին, թե` նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի համար քարոզարշավ անելը կոալիցիոն հուշագրո՞վ է ամրագրված, սեփական նախաձեռնությա՞մբ են անում, թե՞ Սերժ Սարգսյանի հրահանգով:
ՕԵԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ ՕԵԿ-ը որեւէ մեկից որեւէ հրահանգ չի ստացել, ՕԵԿ-ի դիրքորոշումն, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված, պարզ է, եւ սեփական կուսակիցների հետ հանդիպման ժամանակ մեկ անգամ եւս հորդորում են, որ ձայնը տան Սերժ Սարգսյանին: Ծնունդով գյումրեցի ՕԵԿ-ական պատգամավորը, անդրադառնալով Գյումրիում կայացած հանդիպմանը, նշեց, որ ոմանց այն ակնհայտորեն մտահոգեց, քանի որ «ՕԵԿ-ը եւս մեկ անգամ ցույց տվեց իր ուժը, եւ շատերին դա անհանգստացրեց»: