|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է, թե արդյոք ճի՞շտ է, որ ինքը եղել է Եվրոպայի խաղատներից մեկում ու 70 միլիոն եվրո տանուլ տվել: «Ո՞վ է տվել այդ 70 միլիոն եվրոն և ինչի՞ դիմաց»,- հարցրել է Փոստանջյանը:
«Ես եվրոպական որեւէ խաղատանը երբեւէ չեմ եղել, չեմ խաղում և ցավոք, այդքան գումար չունեմ: Եթե ունենայի` կեսը Ձեզ կտայի, որ կյանքից գոնե գոհ լինեք։ Համարեք, ես ձեր հարցին չեմ պատասխանել»,- պատասխանել է Սերժ Սարգսյանը: