|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա առաջին 2 ամիսներին Ռուսաստանում վաճառված ավտոմեքենաների թիվն ավելի քան 38 տոկոսով նվազել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում խոսքը ոչ միայն ռուսական արտադրության մեքենաների մասին է, այլ՝ ընդանուր առմամբ: Հիմա մեկ այլ տեղեկատվություն կրկին ավտոմեքենաների մասին:
«Պայմանավորված Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ, 2015-ի հունվարից արձանագրվել է ԵՏՄ անդամ երկրներից ատվոմեքենաների Հայաստան ներկրման աճ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում»: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ ռուսական «ավտոպրոմը», ի դեմս, հայաստանի նոր շուկ ա է հայտնաբերել: 2,5-3 մլն բնակչություն ունեցող Հայաստանը ավելացնում է ռուսական մեքենաների վաճառքը, իսկ Ռուսաստանում այդ ցուցանիշը նվազում է: Ահա թե ինչ էր լինելու Հայաստանի ԵՏՄ անդամ դառնալու արդյունքում եւ հիմա կարող ենք դա կատարված փաստ համարել: Ավտոմեքենաների ներկրման պատկերը առաջին ձնծաղիկներն են՝ «Լադա Կալինա» «Մերսեդեսների» փոխարեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: