|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական լրատվամիջոցները երեկ տեղեկացրեցին, որ Ռուսաստանի հեռանում են ավտոարտադրող «Opel» եւ «Chevrolet» ընկերությունները: Այս որոշումը նշված ընկերությունները կայացրել են Ռուսաստանում իրենց արտադրած ավտոմեքենաների վաճառքների կտրուկ նվազման պատճառով: Սա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ հայկական ավտոշուկայի վրա:
Խնդիրն այն է, որ Հայաստան ներկրվող նոր «Opel» եւ «Chevrolet» մոդելների մեքենաների մեծագույն մասը հավաքված է Ռուսաստանում: ՌԴ-ից այդ ընկերությունների հեռացումը նշանակում է, որ մեր ավտոդիլերները այդ մոդելների մեքենաները պետք է սկսեն ներկրել այլ երկրներից: ՌԴ-ից ներկրվող ավտոմեքենաները մաքսային որոշակի արտոնություններ ունեն, իսկ դա նշանակում է, որ այլ երկրներից ներկրվող «Opel» եւ «Chevrolet» մեքենաները կսկսեն ներկրվել առանց մաքսային արտոնությունների եւ որոշակիորեն կթանկանան»: