|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր ԱԺ նիստին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացել էր կարմիր գույնի ձեռնափայտով և ակնհայտորեն կաղում էր:
Լրագրողների բազմաթիվ հարցերին, թե ի՞նչ է պատահել, նա միայն կատակով էր պատասխաններ տալիս, մեկ ասում էր, թե եկել է` պաշտպանվելու, մեկ էլ, թե պատրաստվում է որևէ մեկին խփել ձեռնափայտով:
Ի վերջո, մոտենալով ԱԺ ամբիոնին, նա թափահարեց իր կարմիր ձեռնափայտը և ասաց. «Հարգելի Ազգային ժողով, ընդդիմությունն այսօր մի քիչ թոփալ է, և ձեզանից շատերը ոգևորվել են այդ առթիվ` մտածելով, թե ձեր իշխանության հիմքերը ամրացել են»:
Նշենք, որ Լևոն Զուրաբյանի ելույթն ամբողջովին ներքաղաքական իրավիճակի մասին էր: Նա Ծառուկյանին պաշտպանող խոսք հնչեցրեց: