|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ընդդիմադիր ուժերը կրկին շրջափակել են խորհրդարանի շենքը: Ցուցարարների մի մասը տեղափոխվել է Ազգային գրադարանի շենքի մոտ՝ տեղեկանալով, որ արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին մասնակցում է Վրաստանում ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքի կոնվենցիայի 30-ամյակին» նվիրված միջոցառմանը, սակայն նրանց միջև հանդիպումը չի կայացել:
Գրադարանից դուրս գալուց հետո լրագրողները Ծուլուկիանիին խնդրել են մեկնաբանել քաղաքում ընթացող ցույցերն ու իր մուտքը գրադարան արգելափակելու փորձը.
«Ես նրանց հետ խոսելու ոչինչ չունեմ: Թեման փակված է: Պատրաստվե´ք ընտրություններին: Այսօրվա իրադարձությունները ցույց տվեցին, որ ընդդիմությունը պատրաստ չէ դրան»:
Ցուցարարները Թեա Ծուլուկիանիին գրադարանից դուրս գալիս դիմավորել են սուլոցներով: Ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման էր ենթարկել 6 ցուցարարի: