|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Yerkir.am-ը փետրվարի 16-ին գրավոր հարցում էր ուղարկել ֆինանսների նախարարություն` պարզելու համար, թե ի՞նչ փուլում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսները ստուգելու գործընթացը: Ֆինանսների նախարության մամուլի ծառայությունից խոստացել էին արձագանքել մեր հարցմանը, սակայն մինչև այս պահը մեր խմբագրությունը որևէ պատասխան չի ստացել:
Գագիկ Խաչատրյանի ղեկավարած կառույցից մեզ հայտնեցին, որ այս պահին որևէ նորություն չկա:
Տեղեկացնենք, որ մենք հարցումն ուղարկել էինք նախքան Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյանը հանդիպումը: Հիշեցնենք, որ այդ հանդիպումից հետո իշխող կուսակցությունը դադարեցրեց հրապարակային քննադատությունը` ուղղված ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Իսկ ավելի վաղ ՀՀԿ նիստում Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել էր, որ ուսումնասիրությունները շարունակվում են, և հանրությունը կտեղեկացվի արդյունքների վերաբերյալ: