|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փետրվարի 12-ին տեղի ունեցած` ՀՀԿ ԳՄ հայտնի նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը բոլոր պատկան մարմիններին հրահանգել էր Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում ստուգումներ իրականացնել: Սարգսյանն ասել էր, թե տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի մասին, և հորդորել էր մինչև վերջ ու մանրամասն ստուգել լուրերի իսկությունը և ներկայացնել բոլորին:
Yerkir.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց, որ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ»-ի կազմում գտնվող մի շարք ընկերություններում իսկապես եղել են հարկային ստուգումներ, սակայն ինքն արդյունքների մասին դեռ տեղեկություններ չունի: «Վերջին օրերից տեղեկություններ չունեմ և չեմ կարող ասել՝ ինչ փուլում են ստուգումները. Հայաստանում չեմ: Այս պահի դրությամբ հստակ տեղեկություն չունեմ»,- ասաց Տոնոյանը:
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարությունը հրաժարվում է հստակ տեղեկություն տալ այդ ստուգումների մասին: