|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Փետրվարին Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչո՞ւ է ուշանում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ ՌԴ գլխավոր դատախազին ուղղված նամակի պատասխանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Կոստանյանը դիմել էր իր ռուս գործընկեր Յուրի Չայկային՝ Գյումրիի սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու խնդրանքով:
Այսօր նամակով ստացանք ՌԴ գլխավոր դատախազության պատասխանը: «ԶԼՄ-ների հետ համագործակցության բաժինը դիտարկել է ձեր ՝ Վալերի Պերմյակովի մասին տեղեկություն տրամադրելու մասին հարցումը: Հայտնում ենք, որ ներկայումս տվյալ անձի դեմ հարուցված քրեական գործն ավարտված չէ: Տեղեկացնում ենք, որ ՌԴ և ՀՀ իրավապահ մարմինների համագործակցությունը տվյալ գործով կազմակերպվել է հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջազգային համաձայնագրերին համապատասխան, որոնց մասնակիցն են ՌԴ-ն և ՀՀ-ն»,- ասվում է նամակում:
