|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Աթլետիկայի Հայաստանի հավաքական թիմը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում կայացած «Արևածագի տասը օր» միջազգային մրցաշարին, որին մասնակցում էին 10 երկրների ուժեղագույն աթլետները:
Կանանց 800 մ մրցաձևում Լիլիթ Հարությունյանը(Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց», անձնական մարզիչներ՝ Գոհար Նազարյան, Արթուր Ղազարյան) 2.15.41 արդյունքով դարձավ մրցաշարի հաղթող:
3000 մ վազքատարածությունում 11.10.80 արդյունքով չեմպիոնի կոչմանն արժանացավ Էլլադա Ալավերդյանը (Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց», անձնական մարզիչներ՝ Գոհար Նազարյան, Արթուր Ղազարյան), որը նաև 2-րդ մրցանակային տեղը գրավեց 1500մ վազքում՝ 5.00.15 արդյունքով:
Յանա Աբրահամյանը (Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Էրիկ Մարտիրոսյան), 5 մ 20 սմ հեռացատկելով, գրավեց 1-ին տեղը:
Նշենք, որ կանանց 4 x 400 մ փոխանցավազքում ՀՀ հավաքական թիմը գրավել է 3-րդ տեղը:
Աղբյուր՝ msy.am