|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մարտի 5-ին Բելգրադում ավարտվեց ծածկած մրցատարածությունում Եվրոպայի ձմեռային առաջնությունը: Հայաստանից մասնակցում էր 5 մարզիկ:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը հայտնել է, որ մեր մարզիկներին չի հաջողվել հաղթահարել որակավորման փուլը:
Եռացատկում Լևոն Աղասյանը, երեք անգամ 0 միավոր է ստացել:
Ամալյա Շարոյանը 400 մետրը վազեց 56.07 վայրկյանում, իսկ հեռացատկին չի մասնակցել վնասվածքի պատճառով:
Հայաստանը ներկայացնող մյուս մասնակիցների արդյունքներն են. Գայանե Չիլոյան (վազք, 60մ)` 7.58, Տիգրան Մկրտչյան (վազք, 800 մ)` 1.53.54, Երվանդ Մկրտչյան (վազք, 1500 մ)` 3.54.53: