|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի ֆուտզալի առաջնության առաջատար «Թալգրիգ»-ը ևս մեկ համալրում ունեցավ: Այսուհետ «Թալգրիգ»-ի պատիվը կպաշտպանի նաև Գարեգին Մաշումյանը: Ֆուտբոլիստը ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում հանդես է եկել «Ալաշկերտ»-ում և «Բանանց»-ում սակայն Մաշումյանը ֆուտզալում նորեկ չէ.
«Թալգրիգ»-ի մամուլի ծառայության հետ զրույցում Մաշումյանն ասել է հետևյալը.
«Ես ֆուտզալ սիրում եմ և ժամանակին խաղացել եմ, ընդգրկվել նաև Հայաստանի հավաքականի կազմում: Մեր ֆուտզալի վերջին հաջողությունները ոգևորիչ էին: Տվյալ պահին ես առաջարկ ստացա խաղալու «Թալգրիգ»-ում և սիրով համաձայնեցի, որովհետև այսպես կկարողանամ օգնել նաև ֆուտզալի հավաքականին: Առաջիկայում ես կխաղամ այստեղ, իսկ հետո կտեսնենք, թե ինչպես կդասավորվի իմ ապագան»,-ասել է Մաշումյանը: