|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Գանձասար Կապանը» շարունակում է լրջորեն նախապատրաստվել Մրցաշրջան-2016-ին: Ինչպես տեղեկացնում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը, թիմը համալրվել է ևս մեկ գանացի ֆուտբոլիստով: 25-ամյա ձախ եզրային պաշտպան Օտո Ջոշուան 1+1 տարի տարբերակով պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Ջոշուան 190 սմ հասակ ունի և հասցրել է խաղալ անգամ ազգային թիմում: Գանայի ընտրանու կազմում Ջոշուան անցկացրել է ընկերակական 1 խաղ, այն էլ Արգենտինայի հավաքականի հետ: Օտոն Գանայի ընտրանու կազմում նաև հայտավորված է եղել 2014 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը, որում Գանան հասել է մինչև եզրափակիչ և պարտվել Լիբիայի ընտրանուն:
Հիշեցնենք, որ այսօր «Գանձասար Կապան»-ը պայմանագիր էր ստորագրել նաև Էդվարդ Կպոդոյի հետ: