|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հանդիպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանում ԵԱՀԿ-ի ծավալած գործունեությանը, քննարկվել են ռազմաքաղաքական, տնտեսական և հումանատար ոլորտների հարցեր:
ՀՅԴ ներկայացուցիչներն անդրադարձել են վերջին օրերին երկրում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակին, կարևորել են սահմանադրական փոփխությունների անհրաժեշտությունը և եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության շարունակելիությունը:
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է հրավիրվել մարդու իրավունքների, ազատ խոսքի, հանրային տեղեկատվության մատչելիության և ԶԼՄ-ների ազատ գործունեության վերաբերյալ հարցերին:
ՀՅԴ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ԵԱՀԿ-ն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իր մասնակցությունը կապահովի բարձր մակարդակով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս շարունակել տեսակետների փոխանակումը: