|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած հանդիպումների շարքը շարունակվում է: Այսօր` մարտի 19-ին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Պետրոս Մեղրյանը հանդիպում ունեցան Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հետ:
Հանդիպման ժամանակ Աղվան Վարդանյանը կարևորեց երկու երկրների միջև ռազմավարական գործակցությունը, շեշտեց նման հանդիպումների անհրաժեշտությունը, տեսակետների փոխանակումը երկկողմ հարաբերությունների, միջազգային իրավիճակի և Հայաստանի ներքաղաքական անցուդարձի վերաբերյալ:
Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՅԴ-ի քաղաքական օրակարգը, կուսակցության մոտեցումները երկրի հիմնական` ներքաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ: Նա անդրադարձավ նաև սահմանադրական բարեփոխումների հետ կապված` Դաշնակցության մոտեցումներին` հիմնավորելով դրանք:
Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, կարևորելով նման հանդիպումները, նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելն ավելի կսերտացնի երկու երկրների հարաբերությունները:
Հանդիպման ժամանակ, ՀՅԴ առաջարկով, քննարկվեց նաև Գյումրիում կատարված ողբերգության նախաքննության ընթացքը:
Հանդիպմանը մասնակցում էր ՌԴ դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդական Ալեքսանդր Վասիլևը:
ՀՅԴ ԳՄ Մամլո Դիվան