|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Նախախորհրդարանի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ եռյակի գործունեությանը: Նա հայտարարեց, որ եռյակը վերահսկվում է իշխանությունների կողմից:
«Կեղծ են, նրանց նպատակն է մոլորեցնել ժողովրդին: Այնտեղ կան մարդիկ, ում հորդորում ենք այդ ճահճից դուրս գալ»,- ասաց Սեֆիլյանը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե մասնակցելո՞ւ է ՀԱԿ-ի կազմակերպած` մարտի 1-ի հանրահավաքին, ինչին ի պատասխան Սեֆիլյանը հայտարարեց. «Այդ կեղծ ընդդիմության ձեռնարկած գործընթացից դուրս ենք եւ դրանով զբաղվողը չենք»:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, որ եթե այս անգամ էլ բարձրաստիճան պաշտոնյաներից զանգահարեն իրեն եւ խնդրեն չեղյալ համարել ապրիլի 24-ի միջոցառումը, կընդառաջի՞ նրանց, նա ասաց. «Մենք ենք որոշում` ինչ անել: Կարծիք ունեցող մարդկանց խորհուրդները կլսենք, բայց որոշումները մենք ենք կայացնում»: