|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ժպիտով է ընդունում Հանրապետական կուսակցության մասնակցությունն ընտրություններին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը լսեր իրենց, ապա ՀՀԿ-ն վաղուց կասեցված կլիներ: «Այդ կազմակերպությունը հանցագործ կազմակերպություն է, դրա ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի առաջ: Համոզված եմ, որ այդ օրը վաղ, թե ուշ գալու է, և այդ ուղղությամբ մենք հատուկ աշխատանք ենք տանելու: Մենք փոփոխությունների այլ մարտավարական ուղղություն ենք պատկերացրել, Փաշինյանն` այլ, սակայն ոչ մի գործողություն հենց այնպես տեղի չի ունենում»,- ասաց Սեֆիլյանը:
Նա նշեց նաև, որ, ընտրություններին մասնակցելով, ՀՀԿ-ն իրենց օգուտ է տալու, իսկ թե ինչպե՞ս, առաջիկայում կերևա: