|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անթալիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Ալաշկերտ»-ը 2-րդ ստուգողական հանդիպումն անցկացրեց:
Ինչպես հաղորդում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը, վերջին պահին փոխվել է թիմի մրցակիցը, և նախապես պլանավորված ռուսական «Ռուբին Կազան 2»-ի փոխարեն ալաշկերտցիներն ուժերը չափել են Ավստրիայի «Արևելք» Ռեգիոնալ լիգայի առաջատարներից մեկի՝ Պարնդորֆ քաղաքի համանուն թիմի հետ:
Հանդիպման ելքը վճռել է խաղավերջում իրացված 11 մետրանոց հարվածը, որը նվազագույն հաշվով հաղթանակ է պարգևել ավստրիական «Պարնդորֆին»:
Փետրվարի 12-ին «Ալաշկերտ»-ը կվերադառնա Երևան և 4 օր հետո կրկին կմեկնի Անթալիա՝ 10-օրյա ուսումնամարզական հավաքի: