|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր Վերին Կարմիրաղբյուրի բնակիչները բողոքել են «Եղվարդշին» ընկերության դեմ` փակելով Վերին Կարմիրաղբյուր-Բերդ ավտոճանապարհը: Այդ մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը:
Նա նշեց, որ գյուղացիների բողոքի ակցիան ավարտվել է, և որևէ արտառոց միջադեպ չի գրանցվել: Ըստ գյուղապետի` «Եղվարդշին» ընկերությունից դեռևս արձագանք չկա: Տուժողները` 5 գյուղացի, ընկերությունից փոխհատուցում են պահանջում իրենց հրկիզված այգիների համար: Խոսքը 12-13 միլիոն դրամի փոխհատուցման մասին է:
«Այս պահին գործերը գտնվում են քննչական վարույթում, որ պետք է դատական գործ սկսվի, բայց մարդիկ չեն համբերում և բողոքի ակցիա են կազմակերպել: Ամեն դեպքում մարդկանց բողոքը ճիշտ է ու արդարացի: Իհարկե, չեմ կարծում, որ անպայման պետք է ընտրեին ճանապարհը փակելու մեթոդը, բայց նրանց բողոքը ճիշտ է»,- ասաց Կամո Չոբանյանը` հավելելով, որ վաղը գյուղապետարանում պետք է հանդիպի տուժող քաղաքացիների հետ: