|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշը զայրացել է, քանի որ իրեն պատկանող շուկայում տարածքներ վարձակալած ոսկերիչների մի մասը բացակայում է` նրանք գնացել են կառավարության շենք մոտ` բողոքի ակցիային մասնակցելու: Վաղարշը ջարդուխուրդ է արել ոսկու շուկայի սեղանները:
Yerkir.am-ը զրուցեց շուկայի առևտրականներից մի քանիսի հետ: Շուկայում վախի մթնոլորտ է, շատերը չէին էլ ցանկանում անգամ խոսել` ասելով. «Մի' նկարեք` գլխներիս գալիքը չգիտենք: Ուզում ենք մասնակցել, բայց թողող չկա»:
Կային, սակայն, եզակի մարդիկ, ովքեր պնդում էին. «Մասնակցել ենք բողոքի ակցիաներին ու մասնակցելու ենք: Եթե պիտի ակցիային մասնակցելու հետևանքով մեր սեղանիկը կոտրեն, թող գան, կոտրեն»: Մանրամասները` տեսանյութում: