|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հենց նոր Ազգային ժողովի առջեւ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բողոքի ցույց անցկացնող ակտիվիստներին միացան ազատամարտիկները: Նրանց` ցույցին միանալը նոր ոգեւորություն առաջացրեց ակտիվիստների շրջանում, նրանք ազատամարտիկներին դիմավորեցին «Միացում» վանկարկումներով:
Այժմ հնչում են կոչեր սոցիալական տարբեր խմբերին` միավորել ուժերը եւ դուրս գալ պայքարի: Ակտիվիստները համոզմունք են հայտնում, որ միայն միացյալ պայքարի միջոցով հնարավոր կլինի փոխել ինչ-որ բան:
Քիչ առաջ ավարտվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը հետաձգելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը. դեմ էր քվեարկել 54 պատգամավոր: Բողոքողները ողջունեցին դեմ քվեարկած պատգամավորներին, իսկ մյուսների վերաբերյալ սկսեցին գոռալ` «ամոթ»: