|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր` կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու մասին, ասաց, որ այդ և նմանօրինակ միջադեպերն ակնհայտ կրում են քաղաքական բնույթ, որ դրանք իշխանությունների ձեռագիրն են, և որ իշխանությունները չեն խորշում դրանից: «Ձեզանից որևէ մեկը այլ վերսիա լսե՞լ է, այլ վերսիա ուղղակի գոյություն ունենալ չի կարող»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե այս միջադեպը քաղաքականացվում է ԲՀԿ-ի կողմից, Արամ Մանուկյանը զայրացած արձագանքեց. «Դուք կարծում եք` սա քաղաքականացվել է հանիրավի՞: Բողոքի ակցիա են կազմակերպել, շատ լավ են արել, մենք էլ գտել ենք ճիշտ, որ գանք, մասնակցենք: Լավ ենք անում` քաղաքականացնում ենք: Պետք է քաղաքականացնենք, ավելի շատ ենք քաղաքականացնելու և ավելի կոնկրետ մեթոդներով»: