|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր, երբ ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության կառավարության` 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» որոշման մեջ կատարվող փոփոխությունները, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի դիտարկում արեց` ասելով, որ նախարարները օրենքները ներկայացնելիս ամենակարևոր բաների մասին չեն խոսում, հետևաբար, մարդիկ չեն տեղեկանում որևէ օրենքի լավ կողմերի մասին:
«Ես զարմանում եմ, որ չեք ներկայացնում: Էն ռեֆորմները, որոնք ի սկզբանե ասել էիք՝ մեծ ռեֆորմ է լինելու, մարդկանց չեք բացատրում, մարդկանց պիտի բացատրեք, թե ինչ ռեֆորմ է, ինչ առավելություններ է տալիս: Ձեզ էլ եմ ասում, առողջապահության նախարարին էլ եմ ասում, կարևոր բաների մասին խոսեք»,- նշեց վարչապետը: