|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքրվեց, թե ՌԴ քաղաքացիները Հայաստան այցելելիս ո՞ր անձնագրից են օգտվում: Գագիկ Եգանյանը պատասխանեց, որ ՌԴ քաղաքացիները Հայաստան այցելելիս օգտվում են իրենց` օտարերկրյա պետություններում վավեր անձնագրերից:
Վարչապետն ընդգծեց, որ ՌԴ քաղաքացիների միայն 10 տոկոսը նման անձնագրեր ունի, ինչի պատճառով էլ Հայաստան այցելությունների թիվը կրճատվում է:
«Պետք է ԵՏՄ անդամ երկրների հետ աշխատենք, գանք ընդհանուր հայտարարի, որ իրենք իրենց տեղական անձնագրով կարողանան այցելել Հայաստան` որպես ԵՏՄ անդամ երկիր, ինչը կնպաստի տուրիզմին: Եթե մենք այդ հարցը լուծենք, բազմաթիվ քաղաքացիներ կգան Հայաստան: Ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ էլ Գագիկ Խաչատրյանին ասել էին, որ եթե այդ հարցը լուծվի, քաղաքացիները կգան Հայաստան, ինչն էլ կբերի տնտեսության աշխուժացմանը: Հանձնարարում եմ, որ բանակցեք և զբաղվեք այդ գործով»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Գագիկ Եգանյանն արձագանքեց, որ Մաքսային միության ճանապարհային քարտեզով նախատեսված են կոնսուլտացիաներ և քննարկումներ այդ հարցերի վերաբերյալ: «Հիմա` Ձեր ասածից հետո, միասնաբար կսկսենք աշխատանքները»,- ասաց նա:
«Հարց լուծեք, հարց, թե չէ շատ եք խոսում»,- ասաց վարչապետը: