կարևոր
3121 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-26 15:06
Քաղաքական

Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ զենք չկար, ադրբեջանցիներն ի՞նչ 5մլրդ ավարի մասին են խոսում. Տիգրան Աբրահամյան

Եթե Սերժ Սարգսյանի ղեկավարման օրոք զենք-զինամթերք չի եղել, իսկ Բաքվի ավարների պուրակում ինչ 5 մլրդ զենք-զինամթերք և տեխնիկա է ցուցադրվում։ Այս մասին Ազգային Ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«44-օրյա պատերազմի ընթացքում մեծ թվով խոցումներ են եղել զինտեխնիկայի և տարբեր միջոցների, այսինքն եթե չի եղել տեխնիկա, ինչ խոսցում է տեղի ունեցել, ինչ 5 մլդր զենքի մասին են խոսում ադրեջանցիները»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ եթե մենք այսօր ունենայինք այն սպառազինությունն ու զինտեխնիկան, որը ներակայցվում է  80-ականների, նույնիսկ 60-ականների մենք այսօր այսպիսի պայմաններում կարող էինք ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։