|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ քննարկում է ապրիլի 24-ին Երևանում կայանալիք միջոցառումներին մասնակցելու` Հայաստանի հրավերը:
Ըստ Haberler-ի`1915 թվականի իրադարձությունները «ջարդեր ու տեղահանություն» որակող Գերմանիայի կառավարությունն ասել է. «Դաշնային կառավարությունն աչքի է անցկացնում Օսմանյան կայսրությունում 1915-1916 թվականներին տեղի ունեցած ջարդերի ու տեղահանության 100-ամյա տարելից միջոցառումներին մասնակցելու հնարավորությունը»։
Դաշնային կառավարությունը նշել է նաև, որ 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների վրա լույս սփռելու համար արված բոլոր նախաձեռնություններին ուրախությամբ է արձագանքում: «Ջարդերի ու տեղահանությունների բացահայտումը նախ Թուրքիայի ու Հայաստանի հարցն է: Գերմանական կառավարությունը հարգանքով է մոտենում թուրքական ու հայկական կողմերի հարաբերությունները կարգավորելու համար արված համարձակ քայլերին: Երկու կողմերի մերձեցումն ու պատմաբանների հանձնաժողովի ստեղծման համարձակություն ցուցաբերելը կարևոր է»,- նշել է Գերմանիայի կառավարությունը: