|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Գազպրոմ»-ը Ուկրաինայի փոխարեն Թուրքիայի տարածքով գազ կհասցնի Եվրոպա: Այդ մասին ռուսական «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտնել է Եվրահանձնաժողովի էներգետիկ հարցերով նոր փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի հետ հանդիպման ընթացքում. հայտնում է РИА Новости-ն:
Շեֆչովիչը լրագրողներին ասել է, որ զարմացած է ՌԴ-ի նման որոշումից: Ըստ նրա` «Թուրքական հոսք»-ի շինարարությունը նորություն չէր, սակայն որ գազը Եվրոպա հասցնելու համար Ուկրաինայի տարածքը փոխարինվել է Թուրքիայի տարածքով, մեծ նորություն էր:
Եվրոպան պետք է շտապի գազատրանսպորտային հզորությունների շինարարության հարցում, որպեսզի ստանա այդ գազը նոր կետում՝ Թուրքիայի և Հունաստանի սահմանին։