|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանում ավտոպատահարի հետևանքով մահացած թուրք լրագրող Գայե Ջոշարին հուղարկավորել են Թուրքիայում։
Ըստ Milliyet-ի՝ Ջոշարին թաղել են Քյութահյա նահանգի Սիմավի շրջանի Դեմիրջիքյոյ գյուղում։ Թուրք լրագրողի թաղմանը մասնակցել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ թուրք լրագրողը Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի շրջանակներում նոյեմբեր ամսից բնակվում էր Երևանում: 2014թ. դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո տասներկու օր շարունակ Գայեն գտնվում էր հիվանդանոցում, սակայն մահացել էր հունվարի 7-ի վաղ առավոտյան:


