|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակի հանձման արարողությունը: Պատվավոր մրցանակին երրորդ անգամ (երկրորդ անգամ անընդմեջ) արժանացավ Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն:
Մինչ այդ 29-ամյա հարձակվողը աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն էր արժանացել 2008 և 2013 թվականներին:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մոլորակի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու համար պորտուգալացու հետ պայքարում էին նաև «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին, և «Բավարիա»-ի գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը: