|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Շբեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ընթացող ՖԻՖԱ-ի տարվա մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձավ 2016 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը: Ազգային հավաքականների մարզիչների, հավաքականի ավագների, երկրպագուների և լրագրողների քվեարկությամբ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Պորտուգալացու հետ լավագույնի համար պայքարում էին նաև «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին և Մադրիդի «Աթլետիկո»-ի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:
Հավելենք, որ նախորդ տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել անգլիական «Լեսթեր»-ի իտալացի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին: