|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՖԻՖԱ-ն հրապարակել է այն 3 ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են 2014-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: «Ոսկե գնդակ» մրցանակի թեկնածուներն են` Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և Գերմանիայի ազգային հավաքականի ու «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը:
Լավագույն մարզչի թեկնածուներն են` իտալացի Կառլո Անչելոտին («Ռեալ Մադրիդ»), Գերմանիայի հավաքականի գերմանացի մարզիչ Յոախիմ Լյովը և «Ատլետիկո Մարդիդ»-ի արգենտինացի մարզիչ Դիեգո Սիմիոնեն:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի լավագույն մարզչի ու ֆուտբոլիստի անունները հայտնի կդառնան գալիք տարվա հունվարի 12-ին: