|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ ժամը 22.28-ին արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունում ահազանգ է ստացվել, որ այրվում է Երեւանի Ավան-Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 2/1 շենքի 18-րդ բնակարանի լոգարանի կախովի առաստաղի վերեւում տեղադրված չշահագործվող ջրի բաքը:
Հայաստանի ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.52-ին, մարվել՝ 23.01-ին: Այրվել են կախովի առաստաղը, ջրի բաքը եւ մալուխներ՝ 6 քմ: