|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հունիսի 21-ին, ժամը 17:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միրաքյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Հ. Ս.) շարժիչի հատվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:23-ին, մարվել՝ 17:33-ին:
Շարժիչի հատվածում այրվել են պլաստմասսե կոնստրուկցիաներ՝ 1.5 քմ: