|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուի հարցմանն ի պատասխան, Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրի վիճակագրական ինստիտուտի՝ մանկական մահացության տվյալները:
Ըստ «Ակօս»-ի՝ նախարարության հայտնած վիճակագրության համաձայն՝ 2009-2013 թթ.-ին Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայում մահացել է 36 հազար 481 երեխա:
Արևելյան Անատոլիայում 2009 թվականին մահացել է 3089 երեխա, 2010-ին՝ 2786, 2011-ին՝ 2732, 2012-ին՝ 2446, իսկ 2013-ին՝ 2567 երեխա:
Ինչ վերաբերում է Հարավաարևելյան Անատոլիային՝ 2009-ին` 4997, 2010-ին՝ 4630, 2011-ին՝ 4512, 2012-ին՝ 4450, իսկ 2013-ին 4281 երեխա է մահացել: